Տնտեսական հեղափոխության նախապայմանը. ի՞նչ բանաձև են առաջարկում իշխանությունները

«Իմ քայլը հանուն Գեղարքունքի մարզի» տնտեսական համաժողովի ընթացքում կիսվելով Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ սեփական տեսլականով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, մասնավորապես, ասել էր. «Մի այսպիսի արտահայտություն կա, որ կապիտալը հայրենիք չունի: Էս էն դեպքն է, որը մենք իրականում պետք է Հայաստանից բացառենք: Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն Հայաստանում ապրող մարդու և Հայաստանի հողի ու ապագայի նկատմամբ»:

Միաժամանակ Կարապաետյանը որպես դրական օրինակ մատնանշել էր մերձավոր արտասահմանի երկրներից Հայաստան եկած մի քանի  հայորդիների, ովքեր փորձում են Հայաստանում բիզնես հիմնել՝ դրսում աշխատած իրենց կապիտալից այդ նպատակի համար միջոցներ հատկացնելով:

Շատ է խոսվում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականցնելու հրամայականի մասին: Այն այսօր հանդիսանում է  ոչ միայն հասարակական հրատապ պահանջ, այլև, թերևս, քաղաքական անհրաժեշտություն, քանի որ եթե չհաջողվի իսկապես լրջագույն արդյուքներ գրանցել այդ հարցում, ապա վաղ թե ուշ իշխանությունները կանգնելու են փաստի առաջ՝ ստիպված լինելով բախվել հասարակական դժգոհության պատին:

Կարապետյանն, ըստ էության, բանաձևում է տնտեսական հեղափոխության հիմնական ու առաջնային նախապայմանը: Առաջին հայացքից հակադրվելով կապիտալի մասին դասական սահմանումներին՝ բանախոսը բացահայտել է կարևորագույնն ու մատնանշել Հայաստանի իրական պոտենցիալի աղբյուրը:

Ըստ տարբեր հաշվարկների՝ աշխարհում հայկական սփյուռքն այսօր տնօրինում է մինչև 400 մլրդ դոլարի հասնող կապիտալ, ինչն, անկասկած, չափազանց տպավորիչ կարողություն է և խոսում է մեր ժողովրդի ստեղծագործ մտքի ու գործարար հանճարի մասին: Այդ 400 մլրդ-ից քանի՞ տոկոսն է այսօր ներգրավված Հայաստանի տնտեսության մեջ: Անկասկած, շատ չնչին, ինչն, անշո՛ւշտ, ունի իր բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները և արդյունք է ոչ միայն աշխարհաքաղաքական գործոնների, այլև վերջին տասնամյակներին Սփյուռք-Հայաստան հարաբերություններում ձևավորված անվստահության  պատնեշի, երբ դրսում Հայաստանը երկար տարիներ ի վեր դիտարկվել է որպես մի վայր, ուր  «քցում» են:

Հիմա ոչ միայն  վերացել է «քցել» հասկացությունն, այլև աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանի դիրքերն աշխարհում էապես բարելավվել են՝ ազատելով երկիրը բազմաթիվ կապանքներից, իսկ իշխանություններն էլ, իրենց հերթին, ամեն ինչ անում են՝  ապացուցելու աշխարհին, որ այստեղ նույնպես կարելի է ու պետք է հարստանալ ու հարստացնել:

Իհարկե, հանուն արդարության պետք է նկատենք, որ ներդումների քանակը երկրում դեռևս ակնկալվածից նվազ է, սակայն կասկած չկա, որ ճիշտ ուղղությամբ շարժելու պարագայում արդյունքն իրեն սպասեցել չի տա:

Հայաստանի իրական ներուժը կա և մնում է Սփյուռքը, և դա հատկապես վերաբերում է տնտեսական զարգացամանը, և եթե իշխանություննեին հաջողվի իսկապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան- Սփյուռք հարաբերոթյուններն ու վերացնել խոչընդոտներն, ապա Սփյուռքը, նույնիսկ առանց հատուկ հրավերի, շտապելու է Հայաստան՝ոտքի բարձրացնելու սեփական հայրենիքը՝այն համարելով նաև իրենը:

Ճիշտ է՝  տարիներով կուտակված խնդիրներն անհնար է  մի քանի ամսում վերացնել, սակայն տվյալ պարագայում կարևորագույնը միտումներն են, որոնք, անկասկած, դրական են ու կոչված են՝ հավասար դաշտ ապահովելու բոլոր ներդրողների ու գործարարների համար. Հայաստանի տնտեսական դաշտն այլևս դադարել է առանձին անձանց սեփականությունը լինելուց, ուր փող աշխատելու արտոնություն ունեին հաշված թվով մարդիկ:

Պետք է արձանագրել, որ ներկայումս իշխանոթյունների թիվ մեկ խնդիրը, որի լուծումը կարող էր իսկապես հեղափոխական դառնալ տնտեսության համար, նոր Հարկային օենսգրքի ճիշտ ու թիրախային մշակումն է, այնպիսի գործիքակազմերի ներդրումը, որոնք ոչ թե կկաշկանդեն, այլ կխրախուսեն գործարարներին՝ անկախ նրանց ծագումնաբանությունից, անկախ այն հանգամանքից՝ ներդրողը սփյուռքահա՞յ է, թե՞ տեղացի, մերձավոր արտասահմանի՞ց է, թե՞ մեկ այլ մայրցամաքից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.