Հեղափոխական ոստիկանապետի մեկ տարին. Փաշինյանը չէր սխալվել

Լրացել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկ տարին, ինչն առիթ է տալիս՝ ամփոփելու այն ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում երկրի նոր իշխանությունները կարողացան կյանքի կոչել՝ նոր հիմքերի վրա դնելով երկրի զարգացումը:

Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո իշխանությունների առաջ խնդիր էր ծառացել՝ էապես բարեփոխելու հատկապես իրավապահ մարմինների գործունեւոյթունն ու վերաձևակերպելու դրանց առաջ դրված խնդիրները: Ոստիկանությունը, թերևս,  այն առաջնային օղակն էր, որին առաջին հերթին պետք է հասնեին բարեփոխումները, դառնային «մաշկի գույն» այդ գերկարևոր համակարգի համար:

Ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանը ոստիկանապետի ընտրության հարցում չէր սխալվել: Օսիպյանի նշանակումից մեկ տարի անց շնորհիվ հեղափոխական ոստիկանապետի բարձր պրոֆեսիոնալիզմի ու սկզբունքայնության, այսօր ՀՀ ոստիկանությունն իսկապես կերպարանափոխվել է ամբողջությամբ՝ ստանալով, հիրավի, մարդկային դեմք, ձեռք բերելով իրական հեղինակություն ողջ հասարակության շրջանում. ոստիկանության ու հասարակության միջև տարիներ ի վեր գոյացած անհաղթահարելի ճեղքը վերացնելու խնդիր էր դրված Օսիպյանի առաջ՝ վերականգնելու քաղաքացու հավատն ու վստահությունը իրավապահ այս համակարգի նկատմամբ, որից և պետք է բխեր, առհասարակ, պետական մյուս բոլոր ինստիտուտների նկատմամբ հավատն ու վստահությունը: Եվ Օսիպյանը չձախողեց իր գլխավոր առաքելությունը:

Վերջին մեկ տարում ոստիկանական համակարգում տեղի ունեցած ու շարունակվող բարեփոխումներն իսկապես աննխադեպ են ու էապես խորքային: Ներկայիս ոստիկանությունն էապես տարբերվում է նախորդ ժամանակաշրջաններին բնորոշ համակրգից, այն անճանաչելիորեն փոխվել է, դարձել հեղափոխական արժեքներ դավանող մի կառույց, որի գերնպատակը համակարգի ողջ ներուժը նախևառաջ ի սպաս ՀՀ քաղաքացու բանեցնելն է:

Այսօր ոստիկանական համակարգում այլևս տեղ չունեն համակարգային կոռուպցիան, տոտալ կաշառակերությունն ու ոստիկաններ, ովքեր «մատների արանքով» կնայեին սեփական առաքելությանը: Այդ ամենն այլևս անցյալում է ու երբեք ներկա չի դառնալու ոչ միայն այն պատճառով, որ երկրի զարգացման տենդեցներն են այլ, այլև այն բանի շնորհիվ, որ ոստիկանության ղեկավարը շատ լավ պատկերացնում է, հստակ գիտե այն բանաձևը, որի  ճշգրիտ կիրառման արդյունքում հնարավոր է կյանքի կոչել  նույնիսկ ամենահամարձակ տեսլականը. ոստիկանությունն այսօր ոչ միայն զերծ է կոռուպցիոն դժնի դրսևորումնհերից, այլև հանդիսանում է երկրում տարվող հակակոռուպցիոն քաղաքականության առաջամարտիկը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջին շարքերում է, տնտեսական հանցագործություների բացահայտման ցուցանիշներն իսկապես ռեկորդային արդյուքներ են գրանցում, իսկ բացահայտվող հանցագործությունների ընդհանուր թիվն ամիս առ ամիս միայն աճում է՝ չնայած այն օբյեկտիվ բարդություններին, որոնց շատ դեպքերում ոստիկանները բախվում են:

Կասկած չկա, որ հեղափոխությամբ սկիզբ առաջ հաղթարշավը հետագա տարիներին ևս այս համակարգում շարունակվելու է՝ նվաճելով նորանոր բարձունքներ: Օսիպյանի ղեկավարման շրջանն, աներկբա է, դառնալու է նորանկախ Հայաստանի ոստիկանական համակարգի ամենաարդյունավետ շրջափուլը, ամենալուսավորն ու ազատականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.