Բնության քողի տակ. չավարտվող սադրանք

Մինչ Ամուլսարի թնջուկն օրենքի ու բանականության շրջանակներում հանգուցալուծելու հույս է արթնացել, մինչ «թունելի հետևում կարծես լույս է նշմարվում», ոմանք, հավատարիմ իրենց՝ այլևս յուրատեսակ «կարիկատուրայի» վերածված գործելաոճին, մայիսի 11-ին ավտոերթ էին կազմակերպել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ակցիայի կուլմինացիան դարձել էր Ջերմուկում տեղի ունեցած փոքրաթիվ հանրահավաքը, որի շրջանակներում ելույթ ունեցած բանախոսները կրկին անգամ բարձրաձայնել են վաղուց շրջանառության մեջ հայտնված կեղծ բնապահպանական թեզերն ու հավաքվածների ներկայությամբ խտացնելով գույները՝ Հայստանի բոլոր դժբախտությունների հիմնական նախապատճառ էին հռչակել Ամուլսաի հանքի շահագործմանը միտված «Լիդիանի» ծրագիրը:

Հաշվի առնելով այն, որ բոլոր նմանատիպ ակցիաների ընթացքում հնչող ելույթների բովանդակությունը միմյանցից գրեթե ոչնչով չի տարբերվում՝ հիշեցնելով փչացած «պլաստինկայի» կրկնվող ձայնագրություն, իսկ այս վերջին ակցիան նույնպես վերոհիշյալ տրամաբանության մեջ էր, հարկ չենք համարում մեկիկ-մեկիկ անդրադառնալ ակցիայի ընթացքում հնչած ելույթներին կամ դրանցում տեղ գտած թեզերին, միայն  հարկ է նկատել, որ որքան այդ թեզերն ու անհիմն պնդումները հաճախ են հնչում, այնքան դրանք դառնում են անհամոզիչ,  վերածվում ոչինչ չասող ու որևիցե բանի մասին չվկայող  դատարկաբանության:

Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ բոլոր հակաամուլսարյան ցույցերում ու ակցիաներում պարզորոշ կերպով նկատվում է նույն ձեռագիրը, որ, թերևս, վկայում է  դրանց՝ մեկ կենտրոնից կազմակերպված լինելու մասին՝ միտված առանձին անհատների գրպանային շահերի սպասարկմանը: Եվ մինչ երկրի իշխանությունները բիզնես համաժողովներ ու  ֆորումներ են կազմակերպում, խրախուսում ներդրումներն ու աշխատանքը, ոմանք,  սրա ճիշտ հակառակ տրամաբանությամբ, ինչ-որ լոլոներ են   կարդում մարդկանց ականջին՝ իրենց անհիմն պնդումներն ու գաղափարները վերագրելով բոլոր ջերմուկցիներին՝ մոռանալով միառժամանակ առաջ Ամուլսարի շրջակա բնակավայրերի այն բնակիչների բողքների ու ակցիաների մասին, որոնք, ընդհակառակը, ի աջակցություն հանքի շահագործման էին, որոնցում արտահայտվում էր սեփական ապագայի վերաբերյալ տեղի համայնքների բնակիչների ունեցած թերահավատությունն ու  մտավախությունը. նրանք մարդ չէի՞ն, թե՞ միայն կեղծ բնապահպաններն ու դրանց տերերն են մարդ այս երկրում:

Բնապահպանական լոզունգների տակ հանդես եկողներն մոռացե՞լ են այս ամենի մասին, թե՞ միտումնավոր են իրականությունը խեղաթյուրում և այն ներկայացնում իրենց ձեռնտու կերպով:

Ամեն դեպքում վերջին խոսքը պատկանում է գիտությանը, և հույս կա, որ երրորդ փորձաքննության արդյուքները, որոնք, ըստ էության, հաստատելու են նախորդ երկուսի արդյունքները, վերջնակաապես կփակեն խառնակչների բերանն, ու հանքը կշահագործվի՝ դառնալով ողջ տարածաշրջանի զարգացման հիմնաքարը:

Առանց Հայաստանի բնական ռեսուրսների գրագետ ու նպատակային շահագործման տնտեսական հեղափոխությունը չի կայանալու. սա աքսիոմ է, ով ինչ ուզում է՝ ասի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.