Վատ լուր՝ Գագիկ Բեգլարյանի համար. նրան կձերբակալե՞ն

Մանկապարտեզների սեփականաշնորհման հարցով ՀՀ իրավապահ մարմիններում հետաքննություն է իրականացվում։ Այս մասին մայիսի 8-ի ասուլիսում  հայտնել է վարչապետ  Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի փոքր կենտրոնում ունի 250 հատ անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։

«Խնդիրն այն է, որ Քրեական օրենսգրքով նայում են, և այնքան էլ պարզ չ1, թե այդտեղ զուտ ֆորմալ առումով ինչպե՞ս մոտենան այդ խնդրին, որ այն դառնա քրեաիրավական քննարկման առարկա։ Որովհետև այդ գույքը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ այդ մարդը հայտարարագրման ենթակա չի եղել։ Բայց ես ասել եմ՝ պետք է գտնենք ձևը»,-մասնավորաբար՝ հայտարարել է Փաշինյանը։

Թե կոնկրետ ո՞վ է այդ պաշտոնյան, վարչապետը չի բացահայտել։

Ուշագրավ է, սակայն, այն, որ, մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել մանկապարտեզների և Կենտրոն վարչական շրջանում սեփականաշնորհված տարածքների մասին։ Ըստ այդ հրապարակումների՝ Հայաստանի անկախացումից հետո Երևանի կենտրոնում փակվել է 14 մանկապարտեզ, տարածքները մասնավորեցվել են նախկին պաշտոնյաների կողմից: Փակված 4 մանկապարտեզների տարածքների սեփականատերեր են դարձել Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Բեգլարյանի հայրն ու որդին։ Նշենք, որ դատախազությունն այժմ ուսումնասիրում է այդ փաստերը։

Հեղափոխությունը նշանավորվեց նրանով նաև, որ երկրում դրանից անմիջապես հետո սկսվեց լայն լյուստրացիային միտված անաչառ գործընթաց, որի արդյունքում «ջրի երես դուրս եկան» նախահեղափոխական Հայաստանի բարձրաստիճան չինովնիկական կազմի գործած մեղքերն ու ապօրինությունները:

Լյուստրացիոն գործընթացը, որը ոչ մի րոպե չի դադարել, փաստացի սպառնում է իսկական մղձավանջ դառնալ մինչհեղափոխական Հայաստանի բազմաթիվ կարկառունների համար՝ ընդհուպ մինչև նախկին նախարարներ ու  վարչապետեր:

Փաշինյանի խոսքերից անսխալ տպավորություն է ստեղծվում, որ  Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) «բանը բուրդ է». նա այն սև ցուցակում է, որում հայտնվածների հետևից վաղ թե ուշ գնալու են իրավապահներն ու հիշեցնելու քաղցր, բայց կասկածելի անցյալը: Իհարկե, միայն նա չէ, որ կանգնած է հերթի, և գուցե նույն Հովիկ Աբրահամյանին նրանից շատ ավելի շուտ պատասխանատվության ենթարկեն, սակայն այն, որ Բեգլարյանին տալիք հարցադրումների պակաս չի զգացվի, անժխտելի է:

Երանի թե բեգլարյանի խնդիրը միայն մանկապարտեզները լինեին: Ի ցավ  անցյալի կարկառուններից մեկի՝ հղվելիք հարցերի շրջանակը շատ ավելի լայն է լիելու ու գնալու-հասնելու է մինչև «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր», որի շնորհիվ Բեգլարյանը  փաստացի դարձել է միլիարդատեր, ավելի ճիշտ՝ թաքուն միլիարդատեր՝ մեկը նրանցից, ովքեր աշխատավարձով մի կերպ յոլլա են գնացում:

Փաշինյանի ասուլիսից հետո Գագիկ Բեգլարյանին մնում է միայն, ինչպես ասում են, ջանը յուղել ու սպասել իրավապահների այցին, իսկ մինչ այդ նա կարող է ինչ-որ կերպ պատասխաններ բստրել՝ իրավապահների տհաճ հարցերին ինչ-որ բացատրություններ ներկայացնելու համար, եթե, իհարկե, այդպիսիք, առհասարակ, գտնվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.