Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 176.7 մլն դրամ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա մայիսի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 176.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

 
Այս մասին փոխանցում է «Արցախպրես»-ը՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.