Վարորդական վկայական ստանալու հարցաշարերում փոփոխություններ են կատարել

Մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը:

Ոստիկանությունից հայտնում են, որ համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել հետևյալ փոփոխությունները (ճշգրտումները), որոնք ներկայացված են ոստիկանության պաշտոնական կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.