Ռուսաստանցիների մեծ մասը կողմ է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ավարտելուն

Ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 55 տոկոսը, կողմ է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ավարտելուն: Այդ են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները:

Սոցիոլոգիական կենտրոնի կողմից ապրիլին անցկացված հարցումների համաձայն՝ 30 տոկոսը կարծում է, որ ռուսաստանցի զինվորականները պետք է շարունակեն մնալ այդ երկրում:

Երկու տարի առաջ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ավարտելուն կողմ էր արտահայտվել ռուսաստանցիների 49 տոկոսը:

Այսօր Սիրիայի հարցում Կրեմլի քաղաքականությանն աջակցում է հարցվածների կեսից քիչ ավելին, 35 տոկոսը կտրականապես դեմ է կամ մասամբ չի աջակցում:

Ռուսաստանը Սիրիայիում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից: Ութերորդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունում Մոսկվան ռազմական աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Բաշար ալ-Ասադի զորքին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.