Մանվելը կմնա. արմատական բարեփոխումներ՝ ԵԿՄ-ում

Ի պատասխան այն շրջանառվող լուրերի, թե իբր ԵԿՄ–ում պառակտիչ պրոցեսներ են հասունանում և որ, մասնավորապես, խոսակցություններ են գնում այն մասին, որ Մանվել Գրիգրոյանին կարող են բացառել կազմակերպությունից, Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ որևիցե պառակտման  մասին խոսք լինել չի կարող. իր օրոք բացառված է Մանվել Գիգորյանին ԵԿՄ-ից դուրս թողնելու տարբերակը:

Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին, և այդ մասին արդեն բացահայտ խոստովանում են շատ-շատերը: Իրենք՝ ԵԿՄ-ականները, բազմիցս են հայտարարել, որ ամեն վայրկյան սպասում են պատերազմի, քանի որ, ինչպես հայտնի է, ազերիների՝ պատերազմ վարելու մարտավարության մեջ  չի մտնում այն սկսելու մասին նախապես հայտաարելը, և այդ մասին վկայեց 2016-ի ապրիլին կտարվածը, և նույնը կարող է կրկնվել այսօր:

ԵԿՄ-ի պատմական առաքելությունը հատկապես նման իրավիճակում, անշո՛ւշտ, ձեռք է բերում խիստ կարևոր, կենսական նշանակություն: Հանդիսանալով յուրատեսակ կապող օղակ բանակի ու հասարակության միջև՝ այս կառույցում վաղուց էր հասունացել փոփոխությունների, բարեփոխումների կարիք, ինչն էլ, ըստ էության, այժմ ընթանում է՝ տալով, սակայն, բազմապիսի մեկնաբանությունների ու բամբասանքների առիթ:

Մանվել Գրիգորյանին անդամակցությունից զրկելը բացառելու  մասին Միքայելյանի հայտարարությունն գալիս է փաստելու, որ ԵԿՄ-ում ընթացող ինքնամաքրման պրոցեսները թևակոխել են վճռորոշ փուլ: Գրիգորյանի շուրջ դեռ շարունակվում են իրավական գործընթացներ ընթանալ, իսկ դատարանը դեռ պետք է իր վճռոոշ խոսքն ասի՝ ի վերջո մեղավո՞ր է ԵԿՄ նախկին նախագահն այն ամենում, ինչ վերագրո՞ւմ են նրան, թե՞ ոչ, և հարկ է արձանագրել՝ այս պրոցեսները կրում են բացառապես իրավական, բայց ոչ երբեք քաղաքական բնույթ՝ չնայած ոմանց բուռն փորձերին՝ խնդիրը տեղափոխելու քաղաքական հարթակ, դրան տալու իբր քաղաքական վրեժխնդրության երանգներ:

Մյուս կողմից՝ անկախ ամեն ինչից ԵԿՄ-ն այսօր խնդիր ունի իսկապես ինքնամաքրվելու, քանի որ իր գոյության հատկապես վերջին շրջանում այն դարձել էր նախորդ իշխանությունների յուրատեսակ քաղաքական հենարան՝ ծառայեցվելով նմանատիպ նպատակների համար: Հիմա անցյալի այդ տխուր պրակտիկան փորձ է արվում արմատախիլ անել, հաղորդել կազմակեպությանը ոչ թե կուսակցական, այլ զուտ տազմական բովանդակություն. անկախ այն հանգամանքից՝ ով ինչ քաղաքական հայացքներ կամ նախասիրություններ ունի, եթե ունի հայրենիքի առաջ մատուցած համապատասխան ծառայություններ, ապա կարող է լինել ԵԿՄ մի մասնիկը՝ անկախ նրանից, թե ինչ կազմ կունենա ժամանակի իշխանությունը. քաղաքականությունը պառակտում է, իսկ հայրենիքը՝ միավորում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.