Ե՞րբ են մկները հայտնվելու թակարդում

«Հետք»-ը մի տեսանյութ  է հրապարակել, ուր երևում է, թե ինչպես են Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները էքսկավատորներով հողին հավասարեցնում:

Հողակտորը տարիներ շարունակ մշակել է ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը, սակայն միայն վերջերս է իմացել, որ այն գնել էր Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը 9 տար առաջ:

Ի դեպ՝ ազատամաչտիկը բաց նամակով դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով միջոցներ գտնել՝ իր այգին իրենից չխլելու և տարիների իր վաստակը չոչնչացնելու համար:

Ցավոք, ինչպես կարելի է համոզվել, հեղափոխությունն ակնհայտորեն ոմանց կողքով է անցել. նախկինին բնորոշ հոռի բարքերը, փատորեն, դեռև տեղ-տեղ պահպանվում են, ինչը կարող է վկայել, թերևս, մեկ բանի մասին՝ արդարության հաստատման գործընթացը դանդաղել է:

Ի դեպ՝ Հովիկ Աբրահամյանի մասով. «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ օրերս ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում երկու քրեական գործ կա հարուցված:

Դրանցից մեկն, ինչպես պարզվում է, առնչվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին. ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։

Ինչի՞ մասին կարող է վկայել Հովիկ Աբրահամյանի անվան հետ առչվող ընկերության կողմից Հայաստանի շարքային քաղաքացու սեփականության նկատմամբ վերոնկարագրյալ վերաբերմունքն, երբ հերիք չէ՝ մարդուց թաքուն բռնազավթել են նրա ունեցվածքը, հիմա էլ անխնա վերաբերմունք են դրսևորում դրա  նկատմամբ՝ թքած ունենալով հասարակական կարծիքի կամ օրենքի վրա:

Հովիկ Աբրահամյանի անհատակ կարողությո՞ւնն է ոգևորել  «Արտաշատ սիթի»-ին, թե՞ առաջինի նախկին պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը տեղյա՞կ է այն «բեսպրեդելի» մասին, որ թույլ է տվել իր հետ անմիջական կապ ունեցող  ընկերությունը նոր Հայաստանի ազատամարտիկ քաղաքացու դեմ, թե՞ նա այնքան ինքնավստահ է իրեն զգում, որ իսկապես թքած ունի հեղափոխության վրա էլ, քաղաքացու զգացմունքների էլ՝ չցանկանալով հաշվի նստել իրականության հետ:

Իհարկե, կասկած չկա, որ տեսանելի ապագայում Հովիկ Աբրահամյանը ևս ստիպված է լինելու առերեսվել իրավապահների հետ, պատասխանել նրանց մի քանի հարցերի՝ փորձելով բացատրություն տալ, օրինակ, այն խնդրի վերաբերյալ, թե ինչպե՞ս կարող է մի  մասնավոր ընկերություն  միլիարդների վնաս հասցնել երկրի ջրային պաշարներին, ոչ միայն գյուղացիների հասանելիքը բանեցնել ի շահ իրեն, այլև դրա համար նույնիսկ չվճարել:

Փաշինյանը խոստացել է ջրային տնտեսություններում առկա բարդակը վերացնել ու կարգ ու կանոն հաստատել: Հուսանք՝ խոստումներն արագորեն կյանքի կկոչվեն ու ամենասեղմ ժամկետներում ինչ-որ մեկին կստիպեն առնվազը վերականգնել տարիներով պետությանը հասցված վնասն ու վերաարժևորել սեփական անցյալը:

Հովիկ Աբրահամյանի հարցը պետք է խիստ դնել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.