Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Վարչապետ Պարոն Ն․ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Ռաֆիկ Վիրաբյանից Հասցեն `ՀՀ, ք.Երևան, Կոմիտաս 3 բն.79, հեռ. 094551211 ՇՏԱՊ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Մեծարգո Պարոն Վարչապետ․ Սույն փաստաթուղթը ձեզ հասցեագրելուց վերնագրվել է այն կերպ, ինչը բխում է իրականության հրամայականից։ Իհարկե խոսքը «Արմօյլ» ՓԲԸ մասին է։ Հայտնում եմ Ձեզ, որ չնայած ապօրինությունները դեռ շարունակվում են, այնուհանդերձ ապօրինությունների արդ շրջանակում մենք մեր պայքարով հասել էինք նրան, որ օրենքի և դատական ակտի ուժով «Արմօյլ» ՓԲԸ-ն իրավունք չունի իրականացնելու ապօրինի կառուցապատում և արտադրական գործունեություն։ Սակայն այս պայմաններում «Արմօյլ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակեց իր ապօրինի, առանց շինթույլտվության․ առանց ՇՄԱԳ փորձաքննության, առանց հաստատված նախագծերի կառուցապատումը, այլ նաև 03․05․2019թ-ից սկսելէ նախապատրաստվել արտադրական գործունեությանը, գործարանի գործարկմանը։ Այսինքն անհավանական ապօրինությունը,որը որևէ կեպ չէր կարող որևէ մեկի մտքով անցնել որ կարող է տեղի ունենալ մեր երկրում արդեն իրականություն է։

Մեծարգո Պարոն Վարչապետ․ ՀՀ Բնապահպանության նախարարը, ՀՀ Բնության պահպանության և ընդերքի տեսչությունը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարը, ՀՀ Քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների և հակահրդեհային տեսչական մարմինը մատնված են անգործության անհասկանալի պատճառներով։ Ով է ի վերջո կրելու պատասխանատվությունը իմ բիզնեսը, իմ հեկտարներով մշակած այգիները իմ արտադրամասը, հարևան բնակիչների կյանքն ու առողջությունը, այլ անձնաց գյուղատնտեսկան գործունեությունը կործանելու և տարածքը թունավորելու համար։ Խնդրում եմ Ձեր օպերատիվ միջամտությունը «Արմօյլ» ՓԲԸ կողմից 03․05․2019-ից սկսած նավթավերամշակման գործարանի գործարկման նախապատրաստական աշխատանքների դադարեցման համար։

Ռ․ Վիրաբյան 06 մայիսի 2019թ․

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.