Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր մասնակցությամբ որևէ ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել.Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի հետ մամուլի հրապարակումներից հետո շտապ ներկայացել է ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խոսել եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որովհետև մամուլում տեղ էին գտել տարատեսակ նյութեր այն մասին, որ Արսեն Ջուլֆալակյանը և իր հայրը ծեծել են մի քաղաքացու: Արսեն Ջուլֆալակյանն ինչպեսև հրապարակային ասել է՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և որպես արձագանք նա իր հոր հետ շտապ ներկայացել է ոստիկանություն, որպեսզի պարզաբանում ստանա, թե ինչի մասին է խոսքը, և իրենք էլ իրենց հերթին ներկայացրել են պարզաբանում, թե իրենց գործընկերոջ հետ ինչ խոսակցություն է տեղի ունեցել»,-մանրամասնել է Մակունցը՝հաստատելով,որ Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր մասնակցությամբ որևէ ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել:

Հարցին, թե ինչ պայմաններում է Արսեն Ջուլֆալակյանի բիզնես գործընկերը վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցը պատասխանել է. «Որքան գիտեմ, որևէ վնասվածք քաղաքացին չի ստացել և հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով: Քանի որ սա քաղաքական տիրույթում գտնվող հարց չէ և վերաբերում է միջանձնային հարաբերություններին, խնդրեմ, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Արսեն Ջուլֆալակյանից»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.