Ապրիլին սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում

2019թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) 0.7% գնանկումով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար՝ 0.8% և 0.2%-ով:

2019թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6%, ինչը 0.1%-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը (0.5%): 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.9%, ոչ պարենային ապրանքներինը` 1.4%, ծառայությունների սակագներինը` 0.1%, իսկ հունվար-ապրիլին 2018թ. հունվար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար 1.7%, 2.9%, 0.9% և 0.3%:

Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2019թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները նվազել են 0.5-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1-1.1% գնաճ, իսկ 2-ում գները մնացել են նախորդ ամսվա մակարդակին: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.