Վստահ եմ, որ ԱՀ-ում ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք. Ջավադյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր Արցախի տնտեսության մեջ բանկային համակարգի ներգրավվածությանը:

Հանդիպումից  հետո  այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
 
Նա  մասնավորապես  ասել է.  «Խորհրդակցությանը   ներկա  էին   ավելի քան  10  բանկերի  ղեկավարներ, որոնք   արդեն  ներգրավված են ԱՀ  տնտեսության  մեջ: Մենք  քննարկել ենք Արցախի  տնտեսությունում  նոր  գործիքների և նոր  տեխնոլոգիաների  կիրառման   հնարավորությունների,  ինչպես  նաև  բանկային   ծառայություններն   օգտվողներին  ավելի  հասանելի դարձնելու վերաբերյալ հարցեր: Անդրադարձել   ենք   նաև   մի շարք նոր ծրագրերի, մասնավորապես, ԱՀ իշխանությունների կողմից ներկայացվելեն բնակարանաշինության   նոր  ծրագրերը: Այս  հանդիպումը  նոր  ակտիվություն  է հաղորդել   ոլորտի   պատասխանատուների մոտ: Վստահ  եմ, որ  ավելի    բարձր   տնտեսական   ցուցանիշներ  կունենանք  տարվա  վերջին,  և  մեր ներգրավվածությունն ավելի  շատ  կլինի  ԱՀ  տնտեսությունում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.