Տնտեսական հեղափոխության հրատապություն՝ մարզերում

«Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որով, այս էլ որերորդ անգամ, ազդարարել է Հայաստանում նոր իրավիճակի  առկայության, պետություն-ներդրող հարաբերություններում տեղի ունեցած արմատական հեղափոխության ու խաղի նոր կանոնների մասին՝ վստահություն հայտնելով, որ շնորհիվ հայ մարդու ստեղծարար ուժի ու նախաձեռնողականության, տնտեսական հեղափոխությունը Հայաստանում կայանալու է:

Փաշինյանի խոսքերն ուշագրավ ենթատեքստ են ստանում հատկապես «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումի համատեքստում. գաղտնիք չէ, որ տնտեսական զարգացման իմաստով խիստ պրոբլեմատիկ են համարվում հենց երկրի մարզերը, քանի որ Երևանն, օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, քիչ թե շատ զարգացած է,  և եթե իսկապես տտեսական հեղափոխության անհրաժեշտություն է զգացվում երկրում, ապա առաջին հերթին այն պետք է ռեալիզացնել մարզերում:

Անկասկած, Փաշինյանի ելույթում տեղ գտած շեշտադումները բացահայտում են այն տեկտոնական փոփոխությունների էությունը, որ տեղի են ունեցել Հայաստանում հեղափոխությունից հետո: Վարչապետը խոսում է մինչհեղափոխական շրջանի  տխուր իրողությունների վերջի ու նոր սկզբի մասին, և դա, անկասկած, ոգևորիչ է, սակայն միանշանակ է նաև, որ Հայաստանի առաջ այսօր առկախված է ոչ միայն տնտեսական հեղափոխությամբ երկիրը ճահճից դուրս բերելու խնդիրն, այլև համաչափ զարգացման, քանի որ առանց դրա բոլոր իմաստներով տնտեսական հեղափոխությունն, եթե այն անգամ լիարժեքորեն կայանա էլ, թերի կլինի. Հայաստանի կենսական խնդիրներն՝ արտագաղթն ու աղքատությունը՝պայմանավորված տոտալ գործազրկությամբ, բնորոշ են առավելապես մարզերին, ուստի՝ իշխանությունները նախևառաջ պետք է տարբեր միջոցներով բաձրացնեն մարզերի տնտեսական գրավչությունն, երբ պոտենցիալ ներդրողը պակաս շահագրգռվածություն չի ցուցաբերի՝  ներդրումներ անելու մարզերում, ինչպես մայրաքաղաքում:

Այս իմաստով «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումը կարող է լավ սկիզբ լինել:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.