ՔՊ-ն վարչության նոր կազմ կընտրի կայանալիք համագումարում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը կընտրվի հունիսի 15-ին կայանալիք համագումարում: Լրագրողների հետ զրույցում կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ` վաղաժամ է խոսել իր թեկնածության մասին` անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն հենց ինքն է լինելու վարչության նախագահը:

«Ես ընդամենը ապագա վարչության անդամության թեկնածու եմ ու խոսել վարչության նախագահի պաշտոնի մասին, վաղաժամ է: Հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մայիսին վայր է դնելու նախագահի պաշտոնը: Իսկ մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում այդ այն զբաղեցնում է փոխնախագահը: Իսկ ՔՊ-ի փոխնախագահը հիմա ես եմ: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ հունիսի 15-ին տեղի է ունենալու մեր կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն»,-ասել է Պապիկյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր կուսակցության ներսում պետք է լինի առողջ մրցակցային գաղափարական պայքար յուրաքանչյուր ընտրությունից առաջ, յուրաքանչյուր թեկնածու պետք է ներկայացի իր նպատակները, ցանկությունները:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.