Հայտնաբերվել է աշակերտներին շոկոլադ հյուրասիրող անձը

Panorama.am-ը օրերս տեղեկություն էր հրապարակել,որ  Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում դպրոցահասակ երեխաներին կասկածներ առաջացնող կոնֆետներ են բաժանվել։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ըստ Դուրյանի, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության փորձաքննության ներկայացված Вдохновение շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել:

«Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը:  Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, Вдохновение շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել»,-տեղեկացնում է ոստիկանության պաշտոնյան։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.