AS. Յովիչի տրանսֆերի համար Ռեալը կծախսի 60 մլն եվրո

Իսպանական AS պարբերականը հայտնել է, թե որքան գումար կծախսի Մադրիդի «Ռեալը» սերբ ռմբարկու Լուկա Յովիչի տրանսֆերի համար:

Ըստ աղբյուրի՝ մադրիդցիները հարձակվողին ձեռք բերելու համար կվճարեն 60 մլն եվրո՝ 48 մլն եվրո «Այնտրախին», իսկ 12 մլն եվրո «Բենֆիկային», ֆուտբոլիստի նախկին ակումբին: 21-ամյա խաղացողը «սերուցքայինների» հետ կկնքի 6 տարվա պայմանագրի:

Յովիչն այս մրցաշրջանում հիանալի խաղ է ցուցադրում ու կարողացել է դառնալ 26 գոլի հեղինակ:

Այս մասին փոխանցում է  Armsport.am-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.