Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով

Հայաստանի Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին աճի էական միտում են արձանագրել: 2018-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է: Արարատի մարզի քաղաքներում, համայնքներում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է  արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Զգալիորեն բարձրացել է  սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին տարեցտարի աճի էական միտում են արձանագրել: 2018-ին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով»,-ասաց մարզպետը:

Սարգսյանի խոսքով` արդյունաբերական զարգացումը խթանելու, արտադրական հզորությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով իրականացվելու են միջոցառումներ և ծրագրեր: Դրանք ուղղված են լինելու արդյունաբերական ներուժի ճիշտ գնահատմանը, ոչ արդիական տեխնոլոգիաների՝ նորերով փոխարինմանը, միջազգային շուկայում տնտեսության այլ ճյուղերի արտադրանքի և ծառայությունների ներդրմանը, մարզի մի շարք համայնքներում պտղի և բանջարեղենի վերամշակման  փոքր արտադրությունների ստեղծմանն ու զարգացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.