Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը մայիսի 2-ին միաձայն վավերացրել է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ըստ Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության, երեկ Ռիկսդագում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում։ Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համաձայնագրի վավերացմանը։ Նույն օրը երեկոյան՝ քվեարկության արդյունքում, Ռիկսդագը միաձայն վավերացրեց է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.