Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում.Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.
 
Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»,- գրել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.