Գագիկ Ծառուկյանը սպառիչ պարզաբանում կներկայացնի. Իվետա Տոնոյան

«ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից իրեն ուղարկված գրությունից և ես կարծում եմ, որ առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ գրությամբ դիմել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ ԱԺ գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացել վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:

Միրզոյանը անհարժեշտ էր համարել նաև, որ Գագիկ Ծառուկյանը հրապարակային սպառիչ պատասխան ներկայացնի հարցի վերաբերյալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.