Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը. Դավթյան

«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է»,- մայիսի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Այնուհետև երկրի գլխավոր դատախազը պարզաբանել է, որ էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։

«Որևէ մեկի համար ամոթ չէ որևէ երկրից քաղապաստան խնդրել և դա անձի իրավունքն է»,-ասել է Դավթյանը։

Լրագրողների հարցին, թե իրավապահ մարմինների մեղավորությունը տեսնո՞ւմ է, որ գործընթացը դանդաղում է, նա պատասխանեց, որ իրավապահ մարմինները շարժվում են օրենքով։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.