Ցանկալին՝ իրականության փոխարեն. ապատեղեկատվական «մուտիտներ»

Ցավոք, որքան էլ տհաճ է խոստովանելը, փաստը մնում է փաստ, որ  հատկապես հայաստանյան լրատվական դաշտում «պղտոր ջրում ձուկ որսացողների» պակաս երբևիցե չի զգացվել: Ավելին՝ անսխալ տպավորություն է ստեղծվեում, որ որոշ ԶԼՄ-ներ ակնհայտորեն ստեղծվել են ընդամենը մեկ նպատակով՝ շատ կոնկրետ պատվիրատուների պատվերով քաղաքական դաշտում մթնոլորտ աղտոտելու, ինչն էլ, փաստորեն, պարբերաբար անում են` փոխարենը հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու, իրականությունը ճշգրտորեն արտացոլելու կամ վերլուծելու:

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում որոշակի պրոցեսներ են ընթանում ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ, որ բավական մեծ ռեզոնանս է առաջացրել հասարակության շրջանում, ինչը, թերևս, բնական է՝ հաշվի առնելով քաղաքական այս ուժի մասշտաբայնությունն ու Ծառուկյանի ով լինելը:

Եվ ահա այս իրավիճակում, պարզվում է, որոշ «լրատվամիջոց» կոչվածներ, կատարելով ինչ-որ ուժերի կեղտոտ պատվերը, սկսել են  ապատեղեկատվություն տարածելու, լուտանք թափելու միջոցով ոչ միայն ապակողմնորոշել հասարակությանն, այլև սեպ խրել վարչապետի ու ԲՀԿ առաջնորդի միջև՝ իրականությունը տեղափոխելով «ծուռ հայելիների աշխարհ» ու ջանալով ամենաստոր ու անհարկի միջոցներով  դիվիդենտներ շահել ու նվիրել դրանք պատվիրատուներին:

Իրականում, սակայն,  նմանատիպ գործելաոճ որդեգրելով, նման էժանագին մանիպուլյացիաների «պոչը բռնելով»՝ թե՛ կույր կարոզչագործիքի վերածվածները, թե՛ դրանք անխնա մաշողներն ընդամենը  վարկաբեկում են իրենց անունն ու հեղինակությունը (եթե, առհասարակ, ունեն), սեփական «պլանկան» իջենցնում «պլենտուզից» ցածր մակարդակի.  թե՛ Փաշինյանը, թե՛ Ծառուկյանը շատ լավ գիտակցում են՝ ինչ է իրականում կատարվում ու, բնականաբար, չեն տրվելու էժանագին սադրանքներին ու «տրյուկներին», երբեք թույլ չեն տալու անթույլատրելին:

«Փոս փորողն ինքն է փոսն ընկնում»՝ սա՝ ի գիտություն «մուտիլովկաների» սիրահարների…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.