Բողոքի ակցիա՝կառավարության դիմաց

Հայաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ:

Լրագրողների հետ զրույցում Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանն ընդգծեել է, որ իրենց պահանջն այն է, որպեսզի շրջիկ սրճարանների գործունեությունը կարգավորվի օրենքով, հնարավորինս շուտ ընդունվի  համապատասխան օրենքը, իսկ մինչ այդ իրենց թույլ տան աշխատել:

Նրա խոսքերով՝ այս պահին շարժական սրճարանները հոսանքազրկված են: Խնդիրը քննարկել են Երևանի ավագանու հետ: ««Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դրական տրամադրվածություն ունեն, բայց այլ ստորաբաժանումների կողմից դրական մոտեցում չկա»,- ասաց նա՝նշելով՝ վարչապետից ակնկալում են, որպեսզի բոլոր շրջիկ կետերին տրվեն թույլտվություններ: «Երբ արդեն օրենքը կընդունվի, ավագանին կսահմանի կարգավորումներ, դրանից հետո արդեն պարզ կլինի, թե որ շրջիկ կետն է մնում, որը չի մնում»,- նշեց Շարժական սրճարանների միության նախագահը:

Նա նաև հայտնեց, որ այս պահին բոլոր շարժական սրճարաններն աշխատում են գեներատորներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.