Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայրենակիցներին կոչ է անում դուրս գալ փողոցներ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց այսօր դուրս գալ փողոցներ և անցկացնել երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի երթը:

Գուայդոն նման կոչով է հանդես եկել իր հայտարարությունից ժամեր անց, որով բանակին հորդորում էր միանալ ընդդիմությանը, դուրս գալ Նիկոլաս Մադուրոյի իշխանության դեմ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մադուրոյի և Գուայդոյի կողմնակիցների միջև երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնց երկու կողմից էլ մասնակցել են զինվորականներ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

«Մենք գիտենք, որ Մադուրոն աջակցություն ու հարգանք չունի երկրի զինված ուժերի մոտ: Մենք տեսանք բողոքի ակցիաների արդյունքը և պետք է պահպանենք ճնշումը», - ժամեր առաջ տարածած տեսաուղերձում ասել է Գուայդոն:

Այսօրվա՝ մայիսմեկյան երթի են պատրաստվում նաև գործող նախագահի թիմակիցները: «Վաղը մենք անցկացնելու ենք միլիոնների երթ», - ժամեր առաջ հեռարձակված հեռուստաուղերձում հայտարարել է Մադուրոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.