Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է

Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք միշտ և ամեն պարագայում նման իրավիճակների՝ աճյունների, ռազմական գերիների հարցում մարդասիրական սպառիչ լոււծման կողմնակից ենք և առաջնորդվում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ-արևելքում»,- ասել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ հենց այդ սկզբունքն է ընկած Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնությունների հիմքում:  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.