Պոգբան պատասխանել է ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստների քննադատությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ռոյ Քինի և Պոլ Սքոուլզի քննադատություններին, որոնք այժմ որպես փորձագետ աշխատում են բրիտանական հեռուստատեսությունում.

«Բրիտանացի փորձագետների քննադատությո՞ւնը. ինձ դա չի անհանգստացնում: Նրանք գումար են ստանում տեսախցիկի առաջ խոսելու համար:

Ես իմ աշխատանքը կատարում եմ դաշտում: Նրանք կարող են ասել այն, ինչ ցանկանան, քանի որ նրանց դրա համար վճարում են:

Ինձ չեն վճարում խոսելու համար: Ես գումար եմ ստանում ֆուտբոլ խաղալու և իմ թիմի համար դաշտում պայքարելու համար: Ահա և  վերջ»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Daily Express-ը:

Պոգբան 2016 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիսն ԱՊԼ-ի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Այս մասին փոխանցում է  Armsport.am-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.