Հայկական ժամացույցների արտադրությունն աճել է

Հայաստանում 2019 թվականի հունվար-փետրվարին աճել է հայկական ժամացույցների արտադրությունը:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն,  նշված ժամանակահատվածում  հանրապետությունում արտադրվել է 1 335 ժամացույց, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատված համեմատ աճել է 1.6 անգամ:

Նշենք, որ 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 827  ժամացույց:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում նշված ժամանակահատվածում նվազել է էլեկտրական հաշվիչների արտադրությունը: Մասնավորապես, այս տարվա  հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 10 հազար 307 հատ էլեկտրական հաշվիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով  22.6%-ով:

Նշենք, որ 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 13 հազար  324 հատ հաշվիչ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.