Աշխատավորնեի իրավունքների խնդիրն՝ օրվա հրամայական

Տեղի ունեցած հեղափոխության գաղափարական հիմքերից մեկն էլ, ինչպես հայտնի է,  քաղաքացու իրավունքների երաշխավորված պաշտպանությանը հասնելու վերաբերյալ ներկա իշխանությունների խոստումներն են, որոնք դիտարկվում են որպես առաջնային ծրագրային առաջնահերթություն, և հեղափոխական արժեքների հիմքերի հիմքը, խոշոր հաշվով, հենց քաղաքացու պաշտպանվածության հարցն է,  պետության կողմից նրան տրվող սոցիալական երաշխիքների  խնդիրը:

Այս իմաստով այսօր ակնհայտ խնդիրներ կան՝ հատկապես աշխատողների իրավունքների հետ կապված. վարձու աշխատող-գործատու հարաբերությունները մեր երկրում վաղուց խաթարված են, աշխատավորը՝ ստրկացված:

Հաճախ է խոսվում տնտեսական հեղափոխություն անելու անհրաժեշտության, հասարակության սպասելիքներն արդարացնելու հրամայականի, ճեղքում իրականացնելու մասին: Անկասկած, այդ ամենը կարևոր է, սակայն միանշանակ է նաև, որ հեղափոխության կարիք ունեն նաև գործատու-աշխատող հարաբերությունները, որոնք վաղուց Հայաստանում դեգրադացված վիճակում են հայտնվել, և որը շտկելու համար պետությունը պարտավոր է լինելու գործի դնել բոլոր հնարավոր գործիքակազմերը. առանց այս խնդրի լուծման տնտեսական հեղափոխությունը թերի ու ինչ-որ իմաստով նաև ինքնանպատակ կարող է ստացվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.