Զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի հրազենային բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Ա. Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Տավուշում այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում։ Արգիշտի Սեփխանյանը վիրավորումն ստացել է գլխի շրջանում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.