Ռուսաստանը և Թուրքիան մեծ հեռավորության ՀՕՊ համակարգերի ստեղծման վերաբերյալ խորհրդակցություններ են վարում

Ռուսաստանը և Թուրքիան Անկարայի կողմից հակաօդային պաշտպանության սեփական համակարգեր ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություններ են վարում: Այս մասին  հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լադիգինը Ստամբուլում պաշտպանական արդյունաբերության IDEF-2019 ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք «Օբորոնպրոմ» ընկերության թուրք ներկայացուցիչների հետ այդ ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր ենք քննարկում: Քննարկումն ընթանում է երկու ուղղությամբ. մենք դիտարկում ենք Թուրքիայում С-400 համակարգերի առանձին տարրերի արտադրության հնարավորությունը, բացի այդ, խորհրդակցություններ ենք իրականացնում հակահրթիռային և հակաօդային պաշտպանության մեծ հեռավորության ազգային նոր համակարգեր ստեղծելու վերաբերյալ, որը շահավետ է Թուրքիայի համար»,- ասել է Լադիգինը:

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության նոր համալիր է մշակվում:

«Դրանք С-400-ներ չեն, դրանք նոր համալիրներ են Թուրքիայի Հանրապետության համար: Մենք այդ ուղղությամբ նույնպես խորհրդակցություններ ենք իրականացնում նրանց հետ»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.