Փաշինյանն՝ ԵԱՏՄ առաջնահերթությունների մասին

Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«ԵԱՏՄ-ում բանական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություններից մեկն է։ Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձևաչափերով, և հույս ունեմ, որ այս խնդիրը ի վերջո լուծում կստանա, որովհետև այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,-հայտարարել է վարչապետը:

Ըստ նրա՝ երկրորդը՝ թվային օրակարգի ստեղծումն է։ «Կարծում եմ, որ թվային տեխնոլոգիաները կմոտեցնեն մեր երկրների տնտեսությունները։ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման, այլ երկրների համար կառույցի նկատմամբ հետաքրքրության բարձրացման տեսանկյունից այս հարցերը շատ կարևոր են»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.