Ինտեգրացիոն ծրագիրն, ըստ էության, կայացած է, բայց կան խնդիրներ․ Դմիտրի Մեդվեդև

ԵԱՏՄ ստեղծման 5 տարին մեծ ժամանակ չէ, բայց կարելի է խոսել արդյունքների մասին։ Դրանցից մեկն այն է, որ ինտեգրացիոն ծրագիրն, ըստ էության, կայացած է։ Այս մասին Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարման խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«ԵԱՏՄ անդամ-պետությունների ընդհանուր տնտեսությունը զարգանում է, կան պոզիտիվ փոփոխություններ բոլոր ուղղություններով։ Բիզնեսը ակտիվորեն ներգրավվել է ինտեգրացիոն գործընթացի մեջ, ներդրողների համար բացվում են նոր հեռանկարներ և այլն։ Ցանկացած քայլից առաջ մենք մտածում ենք՝ գործարարության, ներդրողների համար այս որոշումը դրակա՞ն է, օգնո՞ւմ է նրանց, թե՞ բարդացնում»,- մանրամասնեել է ՌԴ վարչապետը։

«Կան խնդիրներ, որոնց լուծման վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը։ Մեկը՝ թվային տեխնոլոգիաների ներմուծումն է, որը կարևոր գործոն է տնտեսությունների մրցակցության համար։ Մենք արդեն մշակում ենք ճանապարհային քարտեզ։ Մյուսը՝ ներքին ինտեգրացիայի կայունացումն է, ապրանքների տեղաշարժը»,- նշեել է նա։

Մեդվեդևը խոսեել է նաև Ղազախստանի պատվիրակության, դրա ղեկավարի մասին, ում հետ այս ֆորմատում առաջին անգամ են աշխատում։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.