«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպմանը քննարկվել են բազմաբնույթ հարցեր

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել, որում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԱԺ նախագահին ուղղված առաջարկը:  Այս մասին ապրիլի 29-ին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցության հանդիպման օրակարգում ի սկզբանե մի քանի հարց կար: Առաջինը քննիչ հանձնաժողովների հետ կապված մանրամասն քննարկումն էր: Մի շարք պատգամավորներ ցանկանում էին հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով և ներկայացնում էին դրանց հետ կապված դրույթներ»,-ներկայացրել է Մակունցը՝ հավելելով, որ քննարկել են Քաղաքացու որոշում կուսակցության ապրիլի 29-ի տարածած հայտարարությունը, որով ՔՈ-ն ԱԺ նախագահին առաջարկում է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ դադարեցնելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները, այդ հարցով դիմել ՍԴ: 

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.