ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց

Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն նեղ կազմով հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստի նեղ կազմով հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, և ինձ համար մեծ պատիվ է լինել նախագահող երկրի ներկայացուցիչը: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց»,- ասաց վարչապետը:
 
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխնաիզմի էտալոնային մոդելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.