Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությամբ է հանդես եկել` տեղեկացնելով, որ իրենք դիմել են ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին սպորտ և երիտասարդության հարցերի նախարարի հրամանը:

Նշվում է նաև, որ դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը.

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը ,ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում ,կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:

Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան ՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:

Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:

Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»-գրել է ՀԲՖ նախագահն իր ֆեյսբուքյան էջում:

Այս մասին փոխանցում է  Armsport.am-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.