Բոլոր հարցերի վերաբերյալ մենք համաձայնություն ենք ձեռք բերել. Տիգրան Սարգսյան

Բոլոր հարցերի վերաբերյալ մենք համաձայնություն ենք ձեռք բերել: ԵԱՏՄ միջկառավարական նիստից հետո լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ այս մասին հայտնեել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն կարևոր հանգամանքի վրա, որ նիստերի ժամանակ մենք քննարկում ենք խնդրահարույց հարցեր, որտեղ պետք են կոնսենսուսներ,  և կառավարության ղեկավարները փորձում են գտնել դրանք: Այս նիստին բոլոր հարցերի վերաբերյալ մենք համաձայնություն ենք ձեռք բերել»,- ասել է Սարսգյանը:

Տիգրան Սարգսյանը մատնանշել է նաև մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք նիստի ընթացքում քննարկել են: Դրանցից մեկը, ըստ նրա, խոչընդոտներն են, որոնք թույլ չեն տալիս բիզնեսին առաջ գնալ: 

«Երկրորդ խմբի հարցերը ուղղված են մեր միության արդյունավետության  բարձրացմանը»,- մանրամասնել է Սարգսյանն, ապա հավելել, որ  այսօր կրկին հաստատել է «Մեկ պատուհանի» սկզբունքի կարևորությունը, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ երկրների համար միմյանց հետ բիզնեսով զբաղվելն  ավելի հարմարավետ կլինի;

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.