Բակո Սահակյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը հայրենիքում եւ սփյուռքում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.