Սորոսականները ցանկանում են ԱԱԾ-ն իրենցով անել. Ռուսաստանը՝ թիրախում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ապրիլի 26-ին Դավիթ Սանսարյանի վերաբերյալ արած հայտարարություները, պարզվում է, անտարբեր չեն թողել Հայստանում վաղուց արևմտյան հայտնի շրջանակների խոսափողի վերածված Դանիել Իոանիսյանին:

«Առավոտի» հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավարը հանդես է եկել ակնհայտ մեղադրանքներով, որոնց թիրախում են հայտնվել ինչպես Արթուր Վանեցյանն, այնպես էլ վարչապետը:

Իոանսիյանին, մասնավորապես, դուր չի եկել Վանեցյանի այն հայտարարությունը, որ Սանասարյանի գործը գնալու է դատարան. Իոանիսյանը համոզվել է, որ «այդ գործի հետ կապված որոշումները կայացնում է ոչ թե քննիչը, դատախազը, այլ`այլ տեղում՝ ավելի վերև»:

Իոանիսյանը, դիմելով Վանեցյանին, հորդորել էր. «Գործ կարելիս գոնե արժե այնպես անել, որ տպավորություն չստեղծվի, թե այդ գործը կարած է»:

Ավելին՝ չբավարարվելով ԱԱԾ հասցեին ակնհայտ մեղադրանքներ հնչեցնելով՝ Իոանիսյանը նույն հարցազրույցում իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի այն պնդման առնչությամբ, որ Հայաստանում «գործեր չեն սարքվում» և հայտարարել, որ անգամ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ այսպիսի ակնհայտ բաներ չէին անում (նկատի ունի Սանասարյանի վրա իբր «գործ կարելը»)՝ մեղադրելով ԱԱԾ-ին այդպես էլ չբարեփոխվելու և «բեսպրեդելի» մեջ:

«Եթե նախկինում ԱԱԾ-ն ներքաղաքական իրողություններին չէր խառնվում, ապա այժմ ԱԱԾ-ն ներգրավվում է գործողություններում, որոնց հետ կապ չունի»,-հայտարարել է Իոանիսյանն ու հավելել ՝ եթե հանրապետությունում ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցություն կարելի է գաղտնալսել, ապա սա նշանակում է, որ ԱԱԾ-ն ընդհանրապես իր տեղում չէ:

Այն, որ Իոանիսյանը Սանասարյանի շուրջ ընթացող պրոցեսների նկատմամբ խիստ զգայուն է՝ պատրաստ մինչև վերջ գնալու, դեմ դուրս գալու ցանկացածին, պարզ դարձավ հենց սկզբից, երբ գույժը ստանալուն պես Իոանիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր շտապես անհարկի, անհիմն պիտակավորումներ տալ ԱԱԾ-ին, վարկաբեկել այդ կառույցն ու թիրախավորել անձամբ Վանեցյանին:

Հիմա, փաստորեն, նույն  փութաջանությամբ Իոանիսյանը շտապել է արձագանքել ԱԱԾ պետի՝ օրերս հնչեցրած հայտարարությանն՝ այս անգամ արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն Վանեցյանին ու ԱԱԾ-ին, այլև հենց Փաշինյանին՝ նրան փաստացի մեղադրելով ՀՀԿ-ից վատը լինելու ու ՀՀԿ-ից է՛լ ավելի մեծ փութաջանությաբ իրավապահ կառույցները քաղաքական գործիքի վերածելու մեջ: Իսկ սա արդեն շատ ավելին է, քան պարզապես   բուռն էմոցիաների վերբալ արտահայտում:

Ի՞նչ է կատարվում: Բանն այն  է, որ բոլորովին չի բացառվում, որ այստեղ գործ ունենք չափազանց խորքային խաղի հետ՝ նաև արտաքին շերտեր ընդգրկող:

ԱԱԾ-ն «բարեփոխված» (պարզ չէ, թե ինչ նկատի ունի Օոանիսյանը «բարեփոխում» եզրի տակ) տեսնելու Իոանիսյանի ցանկությունը կարող է պայմանավորված լինել առավելապես Հայաստանի անվտանգային համակարգն Արևմուտքի տիրույթ տեղափոխելու  ինչ-որ ուժերի ցանկությամբ՝ կտրելու այն ռուսական անվտանգային համակարգից:  Գաղտիք չէ, որ կոնկրետ ՀՀ Ազգային անվտանության ծառայությունը ամենասերտ համագործակցության մեջ է գնվում ռուսական հատուկ ծառայությունների հետ, ինչը, թերևս, պատմականորեն ձևավորված ավանդույթների արգասիք է, որը, խոստովանենք, իրեն արդարացրել է: Մինչդեռ որոշ սորոսականներ, ովքեր, իրենց համոզմամբ, կարևոր ներդրում են ունեցել հեղափոխության գործում, այժմ փորձում են ստանալ դրանից առավելագույնը՝ նույն Իոանիսյանի շուրթերով հնչեցնելով հայտարաություններ, որոնց քողարկված թիրախը հենց վերոհիշյալ խնդրի իրագործումն է:

Միևնույն ժամանակ նրանք մտադիր են թիրախավորել նաև անձամբ Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, եթե վարչապետը շարունակի աջակցել ԱԱԾ-ին և չկանգնի Սանասարյանի կողքին: Ակնհայտ է, որ եթե անգամ Վանեցյանը տրցակներով ու տոննաներով փաստարկներ ներկայացնի՝ հաստատող Սանասարյանի մեղավորությունն, ապա անգամ դա բավարար հիմք չի լինելու սրոսականների համար՝ «վայր դնելու զենքերը». այդ ապացուցները նրանց կողմից դեռ էս գլխից հայտարարովում են՝ «շինծու», ինչն, անկասկած, ոչ միայն չափազանց գռեհիկ է, այլև, մեղմ ասած, հակաօրինական:

Սանասարյանի գործն ակնհայտորեն հայտնվել է գլոբալ խաղի կենտրոնում: Փաստորեն՝ մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են իրավիճակին մոտենալ բացառապես օրենքի տառից ելնելով, ոմանք փորձում են շատաժի ենթարկել Փաշինյանին ու թելել ասենք Վանեցյանին գաղտնալսածների թելը, իսկ սա արդեն կարմիր գծերի հատում է ենթադրում, որ կարող է լրջագույն ցնցումների հանգեցնել հատկապես երկրի ներիշխանական բուրգում ու ձեռք բերել իսկապես աշխարհաքաղաքական մասշտաբներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.