Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան.Պուտին

Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան:

Այդ մասին,  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել Է՝ խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հեռանկարների մասին: Ռուսաստանի ղեկավարը հույս ունի, որ իրեն կհաջողվի համաձայնության գալ ուկրաինացի քաղաքական գործչի հետ, եթե արծարծվի ընդհանուր քաղաքացիության հարցը:
 
Բոլոր ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր հանձնելու պատրաստականության վերաբերյալ Զելենսկու արտահայտությունները Պուտինը գնահատել Է «շատ լավ» ֆրազով: «Դա խոսում Է այն մասին, որ մենք, հավանաբար, կգանք համաձայնության, որովհետեւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-հավելել Է նա, պարզաբանելով, որ նկատի ունի երկու երկրների ժողովուրդների ընդհանրությունը:
 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.