Նախատեսում ենք Արցախում հիմնել պիստակի այգիներ. ամերիկահայ գործարար

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախում գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնելու շուրջ մի շարք հարցեր:

Նախագահի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել է  ամերիկահայ  գործարար  Հովիկ Տեր-Աշոտյանը:
 
«Նախատեսում  ենք Արցախում   հիմնել  պիստակի  այգիներ, որը   մեծ պահանջարկ   կունենա   հանրապետությունում:  Պիստակը  համարվում  է  աշխարհի  ամենաթանկ   բերքը:  Արցախում  կան  բոլոր նախադրյալները, որպեսզի  սկսենք  այդ  ծրագիրը, որովհետև    այստեղի  հողը  բավականին  հարուստ  է  սննդատարերով: Եթե    մենք   կարողանանք  այդ   ծրագիրն  իրականացնել, կունենանք   մեծ   եկամուտ:   Ներկայումս   Արցախում  մեծ  ուշադրություն  ենք  դարձնում  նռան,  արքայախնձորի,  խաղողի  այգիների  հիմնմանը, բայց  շատ լավ  կլինի, որ  այլ   մրգատու  ծառերի  այգիների  հիմնմամբ ևս   զբաղվել. դրանք   ավելի  արդյունավետ    կլինեն»,-  մասնավորապես  ասել  է   Հովիկ Տեր-Աշոտյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.