Մեդվեդևն՝ Երևանում. կհաջողվի՞ արդյունք գրանցել

Կառավարական առանձնատանը կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը. Երևան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը կմասնակցի ապրիլի 30-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵՏՄ վարչապետների հավաքին:

Անշո՛ւշտ, Մեդվեդևի այցը կարևոր իրադարձություն է ոչ միայն հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների տեսանկյունից, այլև առաջին հերթին ԵԱՏՄ-Հայստան, Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցության առումներով: Այդ իմասստով ուշագրավ է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն,ինչպես հայտնի է, ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

Անկասկած, Մեդվեդևը Երևանում հայաստանյան իշխանությունների հետ միայն գազի գինը չէ, որ քննարկման առարկա է դարձնելու: Կասկած չկա, որ «փակ ռեժիմով» խոսակցության թեմա է դառնալու նաև ասենք նույն Միհրան Պողոսյանի հարցն, ով, ինչպես հայտնի է, ՌԴ-ից քաղապաստան է հայցել: Հարցն այստեղ այն է, թե կոնկրետ ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել նույն այդ թեման հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Երևանը պնդում է Պողոսյանի արտահանձնումը, սա հասկանալի է, հասկանալի չէ, սակայն, այն, թե Մոսկվան ինչ կարող է պահանջել Փաշինյանից՝ բավարարելու Երևանի պահանջը, կամ, առհասարակ, Մեդվեդևը առուծախի առարկա կդարձնի՞ այս հարցը, թե՞ ոչ՝ հաշվի առնելով հայաստանյան նոր իրողություններն ու հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանց ազդեցության հանգամանքը:

Մյուս կողմից, իհարկե, կա նաև ԵԱՏՄ-ի՝ որպես  աշխարհատնտեսական կառույցի էֆեկտիվության ու Հայաստանի՝ դրանում ունեցած դերի բարձրացման խնդիր: Այս ուղղությամբ կուտակված խնդիրներն իսկապես հսկայական են, և ցանկություն կա հավատալու, որ կայանալիք միջոցառումն իսկապես կօգնի լուծել կարևոր հարցեր, որոնք առաջին հերթին կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու տնտեսական առաջընթացի նոր հեռանկարներ կստեղծեն:

Տնտեսական հեղափոխության մասին խոստումներն ակնհայտորեն չեն կարող արդյունավետորեն կյանքի կոչվել, եթե Հայաստանին չհաջողվի առավելագույնը կորզել ԵԱՏՄ-ից, դրա ընձեռած հնարավորությունները ծառայեցնել ազգային շահերին: Այս իմաստով հարցը ստանում է նաև ներքաղաքական արժեք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.