Հաստատվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

«Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան», ասված է Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.