ԱԳ նախարարը հանդիպել է գերմանական «Die Runde» վերլուծական և հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացել է «Չեթըմ Հաուսի» կանոններով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
 
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.