Վարչապետը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ.Սանասարյան

«Իմ պայքարը քրեական գործերով է անցել, ես որևէ խնդիր չեմ տեսնում»: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ արդյո՞ք քրեական գործը չի ստվերում այսօրվա տոնը իր համար:

«Դա էլ է լավ բան, քանի որ դա էլ է պայքարի արդյունք, որ պետք է պետությունից չգողանալ»,-մեկնաբանեց նա:

Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, որ իրենց ուսումնասիրության նպատակը եղել է պարզել՝ արդյո՞ք հեմոդիալիզի այդ պարագաները գնումների մասին օրենքին համաձայն են մատակարարվել. արդյունքում պարզել են, որ օրինական չի եղել:

«Ինձ համար մի բան հստակ է, որ այսուհետ ուշադիր կլինեն հեմոդիալիզի գնումների պրոցեսին, և պետությունը դրանից մեծ միլիոններ է շահելու: Հարյուրավոր միլիոններ պետությունը կորցրել է, երբ չի ապահովել գնումների մասին օրենքի պահանջները: Հիմա գոնե այսուհետ Դատախազությունը և քննչական մարմիններն իրենց գործը ճիշտ կիրականացնեն, նաև պետությանը պատճառած վնասը հետ կգա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ էր ապրիլի 24-ին մենակ այցելել Ծիծեռնակաբերդ, առանց ընկերների, Սանասարյանը պատասխանեց, որ մենակ չի եղել՝ Պետական վերահսկողական ծառայությունից հրավիրել էին իրեն և միասին գնացել են:  «Ես իմ բոլոր ընկերներին շատ լավ ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Եթե մարդիկ լքել են, ուրեմն իմ ընկերները չեն եղել: Միշտ նման մարդիկ կան: Իմ ընկերները իմ նեղ օրին իմ կողքին են լինում»,-ասաց:

Նա նշեց, որ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել, քանի որ առաջիկայում մամուլի ասուլիս է տալու:

Դավիթ Սանասարյանը հաստատեց, որ վարչապետի հետ հանդիպում եղել է:  «Վարչապետը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ, որ այս գործերով որևէ ձևով խառնվի»,-ասաց նա:

Վարչապետը հավատո՞ւմ է Դավիթ Սանասարյանի ազնվությանը հարցին ի պատասխան՝ նա կոչ արեց հարցն ուղղել վարչապետին. «Ինձ թվում է, որ ամենամեծ վստահությունը ու հավատը ժողովրդի կողմից է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.