Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ 

Բանաձևում նշվում է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.