Ոստիկանության պարզաբանումը՝ փակ փողոցների վերաբերյա

Այս օրերին սոցցանցում որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում, թե ոստիկանությունը Քաղաքացու տոնի կապակցությամբ որոշել է փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Ոստիկանությունն այդ մասին պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Հայտնում ենք, որ ոստիկանությունը երթևեկությունը դադարեցնելու որոշումներ չի կայացնում, այլ պատկան մարմինների որոշումների շրջանակում իրականացնում է իր գործառույթները՝ հասարակական կարգի պահպանման և միջոցառումներին մասնակցող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում երթևեկության դադարեցումը աննախադեպ չէ. երթևեկությունը համապատասխան փողոցներում համապետական կամ քաղաքային միջոցառումների շրջանակում ամեն տարի դադարեցվում է Անկախության օրվա, Ապրիլի 24-ի, Մայիսի 9-ի միջոցառումների, «Էրեբունի-Երևան» տոնախմբության շրջանակում, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և այլն, իսկ նույն Սարյան փողոցը փակվել ու փակվելու է, օրինակ, Գինու փառատոնի ժամանակ:

Ոստիկանությունը կրկին հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար և հիշեցնում, որ դա արվում է բացառապես քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.