Մնացականյանը խոսել է իր և Մամեդյարովի հաջորդ հանդիպման մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

«Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք՝ ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն, բայց հրավիրող կողմն իր համար կորոշի, կհստակեցնի ժամկետները, տեղը և այլն, և, երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ կկարողանանք համաձայնեցված կերպով հայտարարել»,- ասել է նախարարաը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.