Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի մասնակցի Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ խաղին:

31-ամյա խաղացողն այսօր չի մարզվել թիմի հետ մկանային վնասվածքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ապաքինման ժամկետները չի նշվում:

Այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 51 հանդիպման ու դարձել 30 գոլի հեղինակ: Այս մասին փոխանցում է Armsport.am-ը

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.