Հայաստանի մեծացող սուբյեկայնությունը. Մոսկվան շտապում է օգնութան

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և ցանկանում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ցանկանալով՝ մենք ունենք ինքնավստահություն և գիտակցություն, որ պաշտպանելու և անվտանգությունն երախշավորելու մեր ուժը շատ ամուր է»,-հայտարարել է  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանն անդրադառնալով արցախյան թեմային:

Ինչպես հայտնի է, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ուղի» միջազգային համաժողովի շրջանակներում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այդպիսով, ըստ էության, հասկացնելով  Ալիևին, որ նախանձախնդիր է տարածաշրջանում խաղաղության պահպանման ու խնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմաքաղաքական փոխհարաբերություններին, որոնք, հայտնի փաստ է, տարածաշրջանային կայունության հիմքն են, ապա արձանագրենք, որ Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանն առաջին ՍՈՒ-30ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի սկզբին, որի գումարի մի մասն արդեն վճարվել է:

Կարելի՞ է ասել, որ շնորհիվ հայ-ռուսական ամրապնդվող հարաբերությունների, Երևանին կհաջողվի հասնել նրան, որ Բաքուն կդադարի «սուր ճոճել» ու հոխորտալ՝ հատկապես հաշվի առնելով օրերս Ադրբեջանի մեջլիսի նախագահ Ասադովի՝ բոլորի համար անակնկալ դարձած խաղաղասիրական կոչերի փաստը:

Ի՞նչ փոխվեց տարածաշրջանում կամ հակամարտության պրոցեսում, որը թույլ տվեց  փաստացի կանխարգելել Ադրբեջանի ռազմատենչությունը, խոսել խաղաղության պահպանման հնարավորության մասին:

Անվիճարկելի է, որ մեծ պայթյունի կանխարգելման հարցում ամենաէական գործոնը հայկական հեղափոխության հաջող կապիտալիզացիան էր հատկապես արտաքին քաղաքական ոլորտում, որը թույլ տվեց Հայաստանին աշխարհին ներկայանալ նորովի, ունենալ շատ ավելի ամուր դիրքեր միջազգային հարաբերությւններում ու ստիպել գերտերություններին հաշվի նստել ինչ-ինչ իրողությունների հետ:

Հենց Հայաստանի սուբյեկտայնության աննախադեպ բարձրացումն է, որ ստիպում է նույն Մոսկվային հաջողությամբ խելքի բերել Ալիևին ու Հայաստան մատակարարել տեխնիկա, որն ի զորու է  ծնկի բերել Բաքվին, ուժերի հավասարակշռությունը թեքել հայերի կողմն ու վերականգնել ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում. Մոսկվան Հայաստանին այլևս չի դիտարկում որպես մանրադրամ, այլ հասկանում է, որ իր դաշնակցային պարտավորությունների չկատարման պարագայում կարող է կորցնել ողջ Անդրկովկասն այն դեպքում, երբ աշխարհում Ռուսաստանի դաշնակիցների, բարեկամ երկրների թիվը գնալով նվազում է:

Ասել կուզի՝ Հայաստանին հաջողվել է Ադրբեջանին պարտադրել ազգային շահերից բխող խաղաղության օրակարգ, որի առաջխաղացման հարցում շահագրիռ է ոչ միայն հայկական կողմն, այլև նույն Ռուսաստանն ու մյուս համանախագահները: Հատկապես Ռուսաստաի համար կենսական նշանակություն ունի հակամարտության կառավարելիությունն ու դրա մեխանիզմները սեփական ձեռքից բաց չթողնելը: Այդ իմաստով Հայաստանը փաստացի օգնում է Կրեմլին՝ պահպանել սեփական ազդեցությունը տարածաշրջանում ոչ թե պատերազմի, այլ խաղաղության միջոցով: Սա խաղաղություն է, որն առավելապես բխում է հայկական ու ռուսական կողմերի շահերից, որ թույլ է տալիս անփոփոխ պահել առկա ստատուս-քվոն՝ գոնե առայժմ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.